Աշխարհի կին առաջնորդները բաց նամակով դիմել են միջազգային հանրությանը` հաջակցություն վրաց ժողովրդի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի:
Նամակում նշված է, որ Վրաստանը մեկուսացված վայր չէ, այլ վճռական մարտադաշտ` ավտորիտարիզմի և ժողովրդավարության գլոբալ պայքարում։ Ուստի նամակը ստորագրողները կոչ են անում միջազգային հանրությանը վճռականորեն գործել՝ պաշտպանելու Վրաստանի ժողովրդավարությունը և նրա ժողովրդի ու նախագահի անսասան խիզախությունը։
«Մենք՝ ստորագրող կին առաջնորդներս, մեր համերաշխությունն ենք հայտնում վրաց ժողովրդին և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի պատմության այս կարևոր պահին։ Թբիլիսիի վերջին իրադարձությունները, որտեղ ավելի քան 200 հազար քաղաքացիներ դուրս եկան փողոցներ՝ բողոքելու ռուսամետ իշխող կուսակցության կողմից ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցման դեմ, ընդգծում են վրաց ժողովրդի խոր նվիրվածությունը եվրոպական ապագային և ժողովրդավարական ուղուն:
Իշխող կուսակցության գործողությունները, ներառյալ ԵՄ անդամակցության բանակցությունների կասեցումը և խաղաղ ցույցերի դաժան ճնշումը Վրաստանի Սահմանադրության և մարդու հիմնարար իրավունքների ուղղակի խախտումներ են»,- ասված է հայտարարության մեջ։
Նրանց խոսքով՝ հաշվի առնելով, որ միջազգային դիտորդները խորհրդարանական ընտրությունները համարում էին կեղծված և ժողովրդավարական նորմերի համակարգված քայքայում, այդ գործողությունները մատնանշում են վրացիների մեծամասնության աջակցությունը, որոնք պաշտպանում են եվրատլանտյան ինտեգրացիան և ժողովրդավարական ապագան:
Հայտարարությունը ստորագրել է ավելի քան 10 կին առաջնորդ, նրանց թվում` Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարկը, Ֆինլանդիայի նախկին վարչապետ Սաննա Մարին և այլք: