Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 6

Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սենատոր Բեն Քարդինի գլխավորությամբ անցկացված վերջին լսումներին, որը վերաբերում էր «Գլոբալ Մագնիտսկու ակտի» իրականացմանը, քննարկել է նաև Վրաստանում տիրող իրավիճակը։

Վրաստանյան ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության հիմնադիր, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլին դատապարտվել է երկամսյա նախնական կալանքի։

Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիային վարչական իրավախախտ է ճանաչել՝ դատապարտելով 12-օրյա վարչական ազատազրկման։

Թբիլիսիի քաղաքային դատարանն ամբողջությամբ ընդունել է դատախազության միջնորդությունը և եվրոպամետ ցույցերում «բռնությունների գործով» բերման ենթարկաված 8 անձանց հարցով որպես խափանման միջոց է ընդունել կալանավորումը:

Թբիլիսիի Թատերական համալսարանի դիմաց հանրահավաք է անցկացվել: Հավաքված դերասաններին ու քաղաքացիներին դիմավորել է համալսարանի ռեկտոր Գիորգի Շալուտաշվիլին։

Ցուցարարները, որ բողոքում են Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու դեմ, մտել են Վրաստանի Արդարադատության տուն՝ գործադուլի կոչ անելով աշխատակիցներին։

«Վերջ տվեք բռնությանը». այս խորագրով Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության դիմաց բողոքի ցույց է անցկացվել:

Բարձրագույն կրթության փորձագետները հայտարարություն են տարածել Վրաստանի բարձրագույն կրթության որակի կառավարման համակարգում ստեղծված խնդիրների մասին։

Դեկտեմբերի 5-ին Մալթայում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ հանդիպման շրջանակներում Վրաստանի լեգիտիմություն չստացած կառավարության արտաքին գործերի նորանշանակ նախարար (ԱԳ) Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ավստիրացի գործընկեր Ալեքսանդր Շալենբերգին: Նախարարները հանդիպման մասին տարբեր տեղեկություններ են հրապարակել:

Հոկտեմբերի 26-ի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել եվրոպամետ հանրահավաքների ժամանակ բռնություններին մասնակցած իրավապահներին, անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին։

Վրաստանի մի խումբ տնտեսագետներ կոչ են անում «Վրացական երազանք»-ին անհապաղ ազատ արձակել ապօրինի բերման ենթարկված ցուցարարներին, բացահայտել և պատժել բռնություն գործադրած ոստիկաններին, երկիրը վերադարձնել ժողովրդավարական զարգացման ուղի։

Դեկտեմբերի 6-ի տվյալներով՝ եվրոպամետ ցույցերի ութ օրվա ընթացքում վարչական «իրավախախտումների համար» բերման է ենթարկվել 338 մարդ, որից 5-ը՝ դեկտեմբերի 6-ի գիշերը։

Լիտվայի Սեյմը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի խոսքով Վրաստանի կառավարությունը շեղվել է եվրոպական ուղուց։

Եվրախորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Թիիս Ռոիտենը կոչ է արել ԵՄ-ին շտապ քայլեր ձեռնարկել Վրաստանի հարցով։

Վրացի շուրջ հարյուր երաժիշտներ համատեղ հայտարարությամբ իրենց բողոքն են հայտնել ոչ լեգիտիմ իշխանության դեմ։

Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում շարունակվող եվրոպամետ ակցիաների ֆոնին դեռ հայտնի չէ, թե երբ և որտեղ կտեղադրվի Թբիլիսիի գլխավոր տոնածառը։