«Վերջ տվեք բռնությանը». այս խորագրով Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության դիմաց բողոքի ցույց է ընթանում:
Ցուցարարները պահանջում են կրթության նախարարի և նրա տեղակալների անհապաղ հրաժարականը և կոչ են անում նախարարության աշխատակիցներին միանալ հանրային բողոքի ակցիային։
«Հաստատությունը, որը պետք է պաշտպանի աշակերտների, ուսուցիչների, մանկապարտեզի դաստիարակների, դասախոսների, ուսանողների, գիտնականների իրավունքները, մեզ հետ խոսում է բռնության լեզվով։
- Կրթության նախարարությունը լռում է, երբ մեր աշակերտներին ու ուսանողներին ծեծում են:
- Կրթության նախարարությունը լռում է, երբ մեր ձայները խլում են:
- Կրթության նախարարությունը լռում է, մինչ մեր երեխաներն ամեն գիշեր ուղիղ եթերում դիտում են բռնության դասերը։
- Կրթության և գիտության մասին հոգալու փոխարեն ԿԳՆ-ն օգտագործում է իր մանդատը կուսակցական վերահսկողությունն ուժեղացնելու համար։
- Կրթության նախարարությունը վախեցնում է տնօրեններին, ուսուցիչներին, դասախոսներին, ուսանողներին և իրենց իսկ աշխատակիցներին։
Սրանով ԿԳՆ-ն ամրապնդում է ոչ լեգիտիմ ու ավտորիտար իշխանության իշխանությունը, որը դուրս է սահմանադրության շրջանակներից»,- ասել են ցույցի կազմակերպիչները։