Լիտվայի Սեյմը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Լիտվայի Սեյմը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ

Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ։ Բանաձևով կոչ է արվում Եվրամիությանը և անդամ երկրներին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի պաշտոնյաների և քաղաքական առաջնորդների նկատմամբ, որոնք պատասխանատու են խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների համար։

Լիտվայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտնել  Եվրախորհրդարանի՝ Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչին։

Բանաձևին աջակցել է 109 պատգամավոր։