Թբիլիսիի Ազատության հրապարակում հատուկջոկատայիններ են մոբիլիզացվել: Թբիլիսիի սակրեբուլոյի շենքի շրջակայքում տեղակայված են հատուկջոկատայինների ավտոբուսներ և միկրոավտոբուսներ: Այստեղ տեղակայված է նաև 3 ջրցան մեքենա:
Խորհրդարանին անմիջապես հարող Չիտաձեի և Ճիճինաձեի փողոցներում տեղակայված են պարեկային ոստիկանության աշխատակիցներ։
Նշենք, որ նախորդ 7 օրերին հատուկջոկատայինները բիրտ ուժի կիրառմամբ ցրել են եվրոպամետ ցույցերը: Ցուցարարների դեմ կիրառվել են ջրցան մեքենա, ջրի շիթեր, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, պղպեղի սփրեյ և այլն:
Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ ցույցը վերսկսվել է. պողոտայում երթևեկությունը կաթվածահար է:
Բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն 8-րդ օրն է բողոքում են «Վրացական երազանք»-ի նոյեմբերի 28-ին ընդունած որոշման դեմ, ըստ որի՝ Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի բերվի մինչև 2028 թվականի ավարտը։