Վաշինգտոնը դատապարտում է ցուցարարների նկատմամբ ագրեսիան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մալթայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդում իր ելույթի ժամանակ արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, բողոքի ակցիաներին և խորհրդարանական ընտրություններին։

Բլինքենը դատապարտել է «դաժան ագրեսիան» և պաշտպանել խաղաղ բողոքի իրավունքը։

«Միացյալ Նահանգները համամիտ է ԵԱՀԿ բազմաթիվ անդամների անհանգստությանը՝ կապված Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին դադարեցնելու «Վրացական երազանք»-ի որոշման հետ: Սա 2014 թվականի չարագուշակ երանգ ունի: Մենք պաշտպանում ենք խաղաղ բողոքի իրավունքը և դատապարտում դաժան ագրեսիան՝ բռնաճնշումները նրանց դեմ, ովքեր երկիրը եվրոպական ճանապարհի վրա պահելու կոչ են անում, հատկապես՝ լրագրողների դեմ հարձակումների և ձերբակալությունների մասին հաղորդումները»։

Ըստ Բլինքենի՝ Վրաստանում ԵԱՀԿ դիտորդները լույս են սփռել ընտրողների ահաբեկման մասին «անհանգստացնող հաղորդագրությունների» վրա (հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում — հեղ.) և իշխող կուսակցության՝ ընտրական միջավայրն իր օգտին փոխելու փորձերի վրա։

Բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն 8-րդ օրն է բողոքում են «Վրացական երազանք»-ի նոյեմբերի 28-ին ընդունած որոշման դեմ, ըստ որի՝ Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի բերվի մինչև 2028 թվականի ավարտը։