Նիդեռլանդները կոչ է անում դադարեցնել Վրաստանի վիզալիբերալիզացիան

Նիդեռլանդները Եվրամիությանը կոչ է անում դադարեցնել Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը, X սոցցանցում գրել է երկրի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Կասպար Վելդկամպը։

ԱԳ նախարարը նշել է՝ Վրաստանում բողոքի ակցիայի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնությունները, ինչպես նաև քաղաքական գործիչների ձերբակալություններն անընդունելի են։

«Այդ իսկ պատճառով Նիդեռլանդները կոչ է անում Եվրամիությանը դադարեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը։ Ես ողջունում եմ Բալթյան երկրների նախաձեռնությունը՝ անհատական ​​մուտքի արգելք սահմանելու մասին», — գրել է Վելդկամպը:

Բալթյան երկրները պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: