Վրաց ժողովրդի նկատմամբ մեր հավատարմությունը երկաթի պես ամուր է. ԱՄՆ դեսպանատուն

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հերթական «բացիկ»-ն է հրապարակել:

«Բացիկ»-ը վերաբերում է վրաց ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների հավատարմությանը։

«Մեր հավատարմությունը վրաց ժողովրդի նկատմամբ երկաթի պես ամուր է»,- գրել են դեսպանատնից։

Հիշեցնենք. օրեր առաջ դեսպանատունը հրապարակել էր մեկ այլ «բացիկ»՝ «Վրացական երազանք»-ը դադարեցրել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը. «Վրացական երազանք»-ը կորցրեց իր ռազմավարական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ. Ամեն ինչ պարզ է, ուրիշներին մի մեղադրեք» մակագրությամբ: