Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանք»-ից 19 մարդու նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և նրա համախոհների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։

Հրամանագիրը նա ստորագրել է այսօր՝ դեկտեմբերի 5-ի առավոտյան։ Զելենսկիի խոսքով՝ պատժամիջոցներն ուղղված են 19 անձի դեմ։

Ուկրաինայի նախագահի խոսքով, պատժամիջոցներ են կիրառվել Վրաստանը ու նրա ժողովրդի արժեքները վաճառողների նկատմամբ։
Զելենսկին կոչ է արել Եվրոպային, Ամերիկային և ողջ աշխարհին գործել նույն կերպ և սկզբունքորեն։

«Միջազգային հարաբերություններում այդպես է լինում. եթե ժամանակին և սկզբունքորեն չարձագանքես երևույթին, տասնամյակներ են կորչում, և երկրները զրկվում են ազատությունից»,- ասել է Զելենսկին: