Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության՝ ընթացիկ գործողությունների ընթացքում ծանուցում են ստացել 319 անձի իրավունքների խախտման մասին: Հայտարարության համաձայն՝ ժամանակավոր մեկուսարաններում և կլինիկաներում հարցաքննվել է 140 մարդ, իսկ 42 հոգի ենթարկվել է բժշկական զննության։
«2024 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին քաղաք Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և լրագրողների մասնագիտական գործունեությանը ապօրինի միջամտելու փաստերով Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի երրորդ մասի «Բ» ենթակետով և 154-րդ հոդվածի 2-րդ մասով հետաքննությունը շարունակվում է»,-գրված է հայտարարության մեջ:
Ըստ նույն հաղորդագրության՝ Թեժ գծից, նաև Հանրային պաշտպանի գրասենյակից, ԶԼՄ-ների օմբուդսմենից և ժամանակավոր տեղաբաշխման մեկուսարաններից ծառայությունից ծանուցում է ստացվել 319 անձի իրավունքների խախտման վերաբերյալ, որոնց թվում կան և՛ ցուցարարներ, և՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։