Կոչ ենք անում դադարեցնել ուժի անհարկի կիրառումը. Անիտա Հիպեր

Եվրոպական հանձնաժողովի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Անիտա Հիպերն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Ձերբակալությունների, ցուցարարների նկատմամբ բռնությունների և վատ վերաբերմունքի մասին հաղորդագրությունները մտահոգիչ են։

Մենք իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել ուժի անհարկի կիրառումը և ապահովել հավաքների ազատությունը։ «Բռնության բոլոր փաստերը պետք է անհապաղ հետաքննվեն»,- գրել է Հիպերը X սոցիալական ցանցում։