Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 4

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն արձագանքել է Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու Վրաստանի կառավարության որոշմանը։

Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը X-ում գրել է, որ Եվրամիությունը պետք է հստակ աջակցի Վրաստանի նախագահին և եվրոպամետներին։

Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանի խոսքով՝ Մոլդովան կանգնած է վրաց ժողովրդի կողքին՝ աջակցելով խաղաղ հավաքների նրա իրավունքին։

Ամերիկացի երեք սենատորներ իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի ժողովրդին, որը «խաղաղ կերպով պաշտպանում է իր ժողովրդավարական և եվրոպական նկրտումները» իշխող «Վրացական երազանք» կուսակցության «դաժան բռնաճնշումների» դեմ։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) դեկտեմբերի 4-ին խուզարկություններ է իրականացրել վրաստանյան մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական ակտիվիստների գրասենյակներում ու բնակարաններում:

Թբիլիսիի Ազատության հրապարակի մոտ ոստիկանությունը երկու ընդդիմադիր գործչի է բերման ենթարկել:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է դեկտեմբերի 3-4-ին Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած ցույցի ցրմանը։ Նա իշխող «Վրացական երազանք»-ի հատուկջոկատայիններին անվանել է «ՕՄՈՆ»՝ նշելով ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում։

Վրաստանում մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մի մասը գործադուլ է հայտարարել։ Նրանք համապատասխան տեղեկատվությունը տարածել են սոցիալական ցանցերի միջոցով։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գնահատմամբ՝ այսօր երկիրը գտնվում է խիստ վտանգավոր իրավիճակում․ «Սահմանադրության մեջ խրված դանակով»։ Նման կերպ է նախագահն արձագանքել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) կողմից ընտրությունների վերաբերյալ հայցերը քննության չառնելու մասին որոշմանը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) խուզարկում և բերման էր ենթարկում մետրոյի Ազատության հրապարակ և Ռուսթավելի կայարաններից դուրս եկող քաղաքացիներին, ովքեր, ըստ ՆԳՆ-ի, գնում են մասնակցելու ցույցին։

Վրաստանում հարթակ է ստեղծվել, որտեղ քաղաքացիները կարող են տեսնել, թե խորհրդարանի շրջակայքում որտեղ են ոստիկանները կուտակված:

Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում հատուկջոկատայինների կենդանի պատը ճեղքած Նանա Տոմարաձեին դատարանը տուգանել է 2600 լարիով:

Վրաստանում Լիտվայի և Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանները և Լատվիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դարիուս Վիտկաուսկասը, Մարգե Մարդիսալու-Կահարին և Լոլիտա Լենկևիչը դեկտեմբերի 3-ին կանչվել են Վրաստանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ):