Բախում ոստիկանների հետ Ինգուրի կամրջի մոտ (տեսանյութ)

Ապրիլի սկզբին ռուս զինվորականների կողմից ձերբակալված հայր և որդի Ռոգավաների հարազատները Վրաստանի իշխանություններին մեղադրում են անգործության մեջ: Նրանք հավաքվել են Աբխազիայի հետ վարչական սահմանի մոտ՝ պահանջելով Ռոգավաներին ազատ արձակել: Հիշեցնենք՝ Զուգդիդիի շրջանի Ռիկղե գյուղի բնակիչ 59-ամյա Արչիլ Ռոգավան և նրա 25-ամյա որդին՝ Պաատան անհետացել են ապրիլի 6-ին: Ռուս սահմանապահները նրանց ձերբակալել են Ինգուրի գետի ափին, որտեղ հայրը և որդին փնտրելիս են եղել կորած ձիուն: 20 օրից ավելի է Ռոգավաները սուխումյան մեկուսարանում են:

Ձերբակալությունից հետո Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը հայտարարել էր, թե աշխատում է Զուգդիդիի՝  ապօրինի ձերբակալված բնակիչներին ազատ արձակելու ուղղությամբ: Այժմ, սակայն, հարազատները իշխանություններին մեղադրում են անգործության մեջ և որպես բողոքի նշան փորձել են փակել Աբխազիա տանող ճանապարհը:

Ոստիկանությունը փորձել է ազատել փողոցի բանուկ մասը, ինչի արդյունքում իրավապահների և բողոքողների միջև բախում է տեղի ունեցել: Ակցիայի ընթացքում, թեթև խուլիգանություն և իրավապահ մարմինների պահանջին չենթարկվելու հոդվածովներով  ձերբակալվել և Զուգդիդիի ոստիկանանական բաժանմունք է տեղափոխվել  Ռոգավայի դուստրը՝ Դարիջան Ռոգավան:

Տեսանյութը՝ Ռուսթավի 2 ՀԸ-ի 

http://rustavi2.ge/ka/news/74096

Թողնել պատասխան