Ղարիբաշվիլին հերքում է «Վրացական երազանք»-ը լքելու մասին լուրերը

Իրակլի Ղարիբաշվիլին հերքել է «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքելու մասին լուրը։

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ շարունակում է մնալ «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնում:

Հիշեցնենք, «Մթավարի արխի» ընդդիմադիր հեռուստաընկերության փոխանցմամբ՝ տեղեկություն է տարածվել, թե «Վրացական երազանք»-ի առաջնորդը, որ երկու անգամ վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոններն է զբաղեցրել, վրաստանյան բողոքի աննախադեպ ակցիաների ֆոնին լքել է իշխող ուժի շարքերը։