«Սա իշխանություն է, որը ռուս լրտեսներին ազատ արձակելով բանտերից՝ ձերբակալել է հայրենասերներին»,- նման հայտարարություն է արել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Ակակի Մինաշվիլին։
Արձագանքելով Բաթումիի քաղաքային դատարանի որոշմանը, ըստ որի «Միացյալ ագային շարժման» նախկին անդամ Իրակլի Չխվիրկիայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել նախնական կալանքը:
Մինաշվիլիի խոսքով՝ Իրակլի Չխվիրկիային Բաթումիում անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրելն անհիմն է․« քաղաքական հալածանք է»:
«Սա իշխանություն է, որը ճանապարհ է բացել հանցագործների, քրեական հեղինակություն ունեցողների ու օրենքով գողերի համար: Փոխարենը ձերբակալում է ազգանվեր հայրենասերներին»,- հայտարարել է Ակակի Մինաշվիլին:
Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Բաթումիի քաղաքային դատարանը խմբակային բռնության կազմակերպման և ղեկավարման մեղադրանքով նախնական կալանքի էր ենթարկել Մերաբ Ղողոբերիձեին և Իրակլի Չխվիրկիային: Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածներն են գլխավորել Բաթումի քաղաքում մարտի 12-ի անկարգությունները: