Դեկտեմբերի 3-ի առքուվաճառքից հետո լարին հերթական անգամ արժեզրկվել է ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ։
Մասնավորապես, Ազգային բանկի տվյալներով՝ լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2,68 թեթրիով։ Այդ իսկ պատճառով 1 ԱՄՆ դոլարը դեկտեմբերի 4-ին կարժենա 2,8746 լարի։
Իսկ եվրոյի համեմատ լարին արժեզրկվել է 2,85 թեթրիով։ Ըստ այդմ՝ 1 եվրոն կարժենա 3,0252 լարի։