Վրաստանի առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 2-ին Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության թիմերը Թբիլիսիում անցկացված բողոքի ակցիայից 26 հոգու տեղափոխել են բուժհաստատություններ։ Նրանցից 23-ը հանրահավաքի մասնակիցներ են, 3-ը՝ ՆԳՆ ներկայացուցիչներ։
«Տուժածներից մի քանիսը դեռևս գտնվում են կլինիկաներում՝ բժիշկների հսկողության տակ, իսկ մի մասն արդեն լքել է բուժհաստատությունները։ Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից պարզաբանել են, որ այս տվյալները ներառում են միայն Շտապ օգնության համակարգման և շտապ օգնության կենտրոն հոսպիտալացվածների թիվը։