GYLA. Հանրահավաքը ցրելու որոշումն անօրինական էր

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) տվյալներով՝ ՆԳՆ-ն դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը նոյեմբերի 28-ից սկսված բողոքի ակցիաները շարունակել է ճնշել բռնի և անօրինական մեթոդներով։

Ըստ նրանց՝ դեկտեմբերի 2-3-ի հանրահավաքը ցրելու որոշումն անօրինական էր։

«Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ՆԳՆ-ն բռնի ու անօրինական մեթոդներով շարունակել է ճնշել նոյեմբերի 28-ին սկսված բողոքի ակցիաները։

Ներքին գործերի նախարարությունը ցուցարարներին կոչ է արել դադարեցնել հանրահավաքը ժամը 21:15-ին։

Ամբողջ գիշեր իրավիճակը պարբերաբար լարվել է եղել, ոստիկանական ուժերը շարունակ հետապնդել են ցուցարարներին, հայհոյել են, բերման են ենթարկել առանց պատճառի, բռնի մեթոդներ և գազային բալոններ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։

Նշենք նաև, որ ժամը 03:00-ին, երբ հատուկ նշանակության ջոկատայինները սկսել են հետապնդել ցուցարարներին, Ռուսթավելիի պողոտայի և հարակից տարածքի լույսերը ժամանակավորապես մարել են»,- նշված է հաղորդագրության մեջ։