Ցուցարարների դեմ ջրցան մեքենա է գործի դրվել

Թբիլիսիի խորհրդարանի հարակից Չիտաձեի և Ճիճինաձեի փողոցներում բողոքող խաղաղ ցուցարարների դեմ ջրցան մեքենա են կիրառում: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:

Հատուկջոկատայիներն աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ, հայհոյում են ցուցարարներին. որոշները լուսանկարում են ցույցի մասակիցներին, սակայն՝ ինչ նապատակով, հայտնի չէ:

Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի շենքի դիմաց հավաքված խաղաղ ցուցարաները կոկորդային մասում այրոց են զգում, իսկ աչքերում՝ արցունքներ։ Պատճառված անհարմարությունը նրանք կապում են ոստիկանության հատուկ գործիքների հետ, որոնք կիրառվել են երեկ երեկոյան։ Այս վայրում երեկ՝ նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, ոստիկանները պղպեղի սփրեյ են կիրառել և ջրի շիթով ցրել քաղաքացիներին։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ի երեկոյան հայտնեց եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնելու որոշման մասին։ Նրա հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են ինչպես Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։

Թբիլիսիում ոստիկանությունը կեսգիշերից հետո սկսել է բռնի կերպով ցրել ցույցը: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ։ Հանրահավաքի մասնակիցներից 43-ը բերման է ենթարկվել, 22 լրագրող ֆիզիկական բռնության զոհ է դարձել։ 

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման։