Վրաստանի արտգործնախարարության աշխատակիցներից հետո պաշտպանության նախարարության (ՊՆ) աշխատակիցները համատեղ հայտարարությամբ արտահայտել են Վրաստանի արևմտյան կուրսը պաշտպանելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը։
Նոյեմբերի 29-ին տարածված հայտարարությունում գրված է, որ ՊՆ աշխատակիցների հիմնական պարտականությունն է ամրապնդել պետության անվտանգությունը, հոգ տանել պաշտպանունակության բարձրացման մասին և հավատարիմ մնալ Վրաստանի Սահմանադրությանը։
«Վրաստանի ՊՆ-ն երկար տարիներ հաջողությամբ սպասարկել է երկրի ազգային շահերը, մի կողմից՝ պաշտպանական ուժեր կառուցելով, իսկ մյուս կողմից՝ նպաստելով Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը։ Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումը երկրի անվտանգության և ինքնիշխանության հետագա ամրապնդման այլընտրանքային միջոց է, ինչպես նաև արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական գերակայությունը, ինչը հաստատված է ինչպես Վրաստանի Սահմանադրությամբ, այնպես էլ ազգային և գերատեսչական մակարդակի բոլոր հայեցակարգային փաստաթղթերով», — նշված է հայտարարության մեջ:
Նշվում է՝ հավատարիմ են մնում Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածում նշված պարտավորությանը:
Նշենք, որ ԱԳՆ 100-ից ավելի աշխատակից համաձայն չեն Վրաստանի կառավարության՝ Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման հետ։ ԱԳՆ-ի ներկայացուցիչների գնահատմամբ՝ «Վրացական երազանքի» որոշումը չի համապատասխանում երկրի ռազմավարական շահերին։ Դիվանագետներից ոմանք հրաժարականներ են ներկայացնում: