Թբիլիսիում այսօր ևս ցույց է նախատեսվում

Այսօր ժամը 19:00-ին Ռուսթավելի պողոտայում տեղի կունենա հերթական բողոքի ցույցը։ Այս մասին սոցցանցում տեղեկություն է տարածում «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն։

«Այսօր ժամը 19:00-ից մենք կրկին կհավաքվենք Ռուսթավելիում, կպայքարենք մինչև հաղթանակ»,- գրել է Վաշաձեն։

Հիշեցնենք․ նոյեմբերի 28-ին ինքնաբուխ ակցիան սկսվել էր վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, թե Թբիլիսին օրակարգից մինչև 2028 թվականը հանում է եվրանդամակցության հարցը։

Հանրահավաքի մասնակիցները հավաքվել էին «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ, այնուհետև շարժվել Ռուսթավելի պողոտա։ Ժամը 02։00-ի սահմաններում ցուցարարներին զգուշացնելուց հետո ոստիկանները սկսել են բռնի ուժով ցրել հանրահավաքը։ Հատուկ ջոկատայինները գործի են դրել ջրցան մեքենաներ, կիրառել ռետինե փամփուշտներ և պղպեղի սփրեյ ցուցարարների նկատմամբ։

Բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների հստակ թիվը հայտնի չէ։