Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից ոմանք «Կակլեբի» ռեստորանում խնջույքի էին: Այս տեղեկությունը տարածել է «TV Պիրվելի» հեռուստաընկերությունը:
Լրատվամիջոցի հաղորդմամբ` Եվրամիության հետ բանակցությունների մեկնարկից հրաժարվելուց հետո Բիձինա Իվանիշվիլիի թիմը հավաքվել է ռեստորանում, որն այլ անձանց համար փակվել էր. վայրը վերածվել էր կառավարական ավտոկայանատեղիի:
«TV Պիրվելի»-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք»-ի խնջույքի ավարտից հետո վարչապետ Իրակլի Կոբախիձեն առանց մեկնաբանության լքել է «Կակլեբի» ռեստորանը։
Կադրերում վարչապետի հետ միասին երևում են կառավարության անդամները, այդ թվում՝ մշակույթի նոր նախարար Թիկա Ռուխաձեն, առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն և այլք։ Նրանցից ոչ մեկը չի պատասխանել ՀԸ-ի լրագրողի հարցին։
Թբիլիսիում և մի շարք քաղաքներում քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։
Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման հետ:
«Վրացական երազանք»-ը չի ցանկանում ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել