Վրաստանը ղեկավարվում է ռուսական գործակալների կողմից. Թումասյան

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անդրադարձել է  «Վրացական երազանք»-ի այսօրվա հայտարարությանը, ըստ որի` Վրաստանի կառավարությունը հրաժարվել է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։

Ըստ Թումասյանի՝ սա հակասահմանադրական որոշում է ապօրինի իշխանության կողմից: Նրա խոսքով, սա ևս մեկ ապացույց է, որ Վրաստանն այսօր ղեկավարվում է ռուսական գործակալների միջոցով:

«Այս իրավիճակից ելքը զրկելն է ռուսական գործակալներին և ոչ օրինական ուժին իշխանությունից և նոր ընտրություններ կայացնել՝ արդեն արդար և թափանցիկ միջավայրում»,- կարծում է Թումասյանը:

Նա ընդգծում է՝ «Դեպի Եվրոպա միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ և բարգավաճմամբ» ծրագիրը մեծ խաբեություն էր Վրաստանի ժողովրդի համար, և իշխանության նպատակը իրականում եղել է Վրաստանը Եվրոպայից հեռացնելը:

Վրաստանի ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները ևս արձագանքել են Վրաստանի չլեգիտիմացված կառավարության նոյեմբերի 28-ի որոշմանը։

Ավելին կարդացեք այստեղ՝

https://www.aliq.ge/ehnddimuthyuneh-vracakan-erazankh-i-oroshman-veraberyal/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1LmndqlQxC5gKuFZSNpOMx7o3cCdrOEnYRGttFKlxRqbinSGny9w1vdAc_aem_yOIAgyU8RzrhPDYuHHvhJw