«Ռուսնե՛ր, ստրուկնե՛ր». ցույց Թբիլիսիում

«Վրացական երազանք»-ի հայտարարությունից հետո, ըստ որի` իրենք մինչև 2028 թվականի ավարտը չեն ցանկանում բանակցություններ սկսել Եվրամիության հետ, քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում իշխող կուսակցության գրասենյակի և խորհրդարանի մոտ։

«Ռուսնե’ր, ստրուկնե՛ր»` վանկարկում են Գորգասլիի փողոցում հավաքված ցուցարարները։

Նույն տարածքներում մոբիլիզացված են իրավապահները։

«Վրացական երազանք»-ի գրասենյակի հարակից ճանապարհը փակվել է։

Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը: