«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի 14 անդամներ անհատական հայտարարություններով դիմել են խորհրդարան և պահանջել դադարեցնել պատգամավորի լիազորությունները։
Ըստ կոալիցիայի առաջնորդներից մեկի՝ Մամուկա Խազարաձեի, իշխանությունը «գողացել է» ընտրությունները: Նրա խոսքով` նոր ընտրություններ անպայման տեղի կունենան.
«Հավատում եմ, որ մենք կվերադառնանք եվրաինտեգրման ուղի և կկառուցենք շատ լուրջ երկիր»,- ասել է Խազարաձեն։
Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու նպատակով խորհրդարան են դիմել նաև «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամները։ «Միացյալ ազգային շարժում» միավորման անդամները նույնպես պատրաստվում են դիմում ներկայացնել։