Խորհրդարանը հաստատեց «Վրացական երազանք»-ի կառավարության կազմը

Այսօր Վրաստանի խորհրդարանը հաստատեց «Վրացական երազանք»-ի կառավարության կազմը։

Նիստի ընթացքում Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կառավարության ծրագիրը, որը կոչվում է «Դեպի Եվրոպա միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ և բարգավաճմամբ»։

«Վրացական երազանք»-ի անդամները նիստի ընթացքում հարցեր չեն ուղղել Կոբախիձեին։ Նրա ելույթից հետո ամբիոնը զբաղեցրել է Մամուկա Մդինարաձեն՝  խմբակցության նախագահի ելույթով, որից հետո սկսվել է քվեարկության ընթացակարգը։ Կոբախիձեի թիմին աջակցել է «Վրացական երազանք»-ի 84 ներկայացուցիչ։

Հիշեցնենք. ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները և չի մասնակցում խորհրդարանում անցկացվող նիստերին։ Նրանցից ոմանք դիմել են նաև «Վրացական երազանք»-ի խորհրդարան՝ մանդատները և ցուցակները չեղարկելու նպատակով։
Նշենք նաև, որ նոյեմբերի 25-ին խորհրդարանի շենքում հավաքված «Վրացական երազանք» կուսակցությունը դրսում ընթացող բողոքի ցույցի ֆոնին անցկացրեց 11-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների ճանաչման ընթացակարգը։