Մոսկվան շարունակում է ապատեղեկատվական քարոզչությամբ աջակցել Վրաստանի իշխանությանը

Մոսկվան շարունակում է իր ապատեղեկատվական-քարոզչական աջակցությունը «Վրացական երազանք»-ին, որը հաղթող է ճանաչվել վիճարկվող խորհրդարանական ընտրություններում։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել են Արևմուտքին «հերթական գունավոր հեղափոխություն նախապատրաստելու» և «օրինական կառավարության տապալման նպատակով պետական ​​հեղաշրջում նախապատրաստելու համար»։

Նարիշկինը կրկնել է Արևմուտքին ուղղված այն ապատեղեկատվական-քարոզչական մեղադրանքը, որը երկու անգամ բարձրաձայնել էր նաև հոկտեմբերի 26-ի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից առաջ` միաժամանակ հույս հայտնելով, որ «Վրաստանում պետական ​​հեղաշրջման փորձը կձախողվի այնպես, ինչպես ձախողվել է Բելառուսում և Ղազախստանում»։

Նմանատիպ բովանդակությամբ արդեն ավանդական դարձած ապատեղեկատվական-քարոզչական նարատիվները, որոնք անընդհատ զարգացնում են «Վրացական երազանք»-ի քարոզչական լրատվամիջոցները, այսօր բարձրաձայնել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. նա, մասնավորապես, ասել է, որ «կոլեկտիվ Արևմուտքը սադրում է ներքին հակամարտությունները Վրաստանում` փորձելով կազմակերպել գունավոր հեղափոխություն»: