1,3 մլն տոննա նավթի ներկրում` 9 ամսում

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանը ներմուծել է ավելի քան 1,3 մլն տոննա նավթ և նավթամթերք։ Տեղեկության համաձայն` ներմուծման մասին տվյալները տալիս են խոշոր ներկրող ընկերությունները։

Ներքին արտադրությունն ավանդաբար աննշան է եղել՝ 9 ամսում 40,4 հազար տոննա։ Ըստ այդմ՝ երկիրը սպառել է ներկրվող գրեթե բոլոր ապրանքները։ Ընթացիկ տարվա ինն ամիսներին երկրում սպառվել են մոտ 1,3 մլն տոննա նավթ և նավթամթերք, տարեկան սպառումը փաստացի նույն մակարդակի վրա է։

Նավթի տարանցման առումով` հոկտեմբերին Բաքու-Թբիլիսի փոխադրվել է 2,5 մլն տոննա նավթ։ Ընդհանուր առմամբ, այս տարի Վրաստանի տարածքով փոխադրվել է ավելի քան 24 մլն տոննա նավթ։