Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Միխայիլ Ռոթն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից նախագահի թեկնածու հակաարևմտյան ուժ հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ի առաջնորդ Միխեիլ Կղավելաշվիլին առաջադրմանը:
Ռոթն ասել է՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը մենիշխանություն է ուզում: Ըստ Ռոթի՝ «Վրացական երազանք»-ը չի ցանկանում խաղաղեցնել պառակտված երկիրը։
«Վրաստանը կանգնած է համաշխարհային պատերազմի միակ կողմի՝ Ռուսաստանի ձեռքում հայտնվելու վտանգի առաջ», — ասել է Ռոթը:
Հիշեցնենք. Վրաստանի նախագահի թեկնածուն խորհրդարանական մեծամասնության մաս և հակաարևմտյան ուժ հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ի առաջնորդ Միխեիլ Կղավելաշվիլին է: Նա բարձրագույն կրթություն չունի: