Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 27

Վրաստանի նախագահի թեկնածուն խորհրդարանական մեծամասնության մաս և հակաարևմտյան ուժ հանդիսացող «Ժողովրդի ուժի» առաջնորդ Միխեիլ Կղավելաշվիլին է: Նա բարձրագույն կրթություն չունի:

Եվրախորհրդարանի (ԵԽ) բանաձևի վերջնական տարբերակը. այդ տարբերակի համաձայն՝ Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

«Վրաստանը Կրեմլին թողնելը աշխարհաքաղաքական մեծ սխալ կլինի». այս վերտառությամբ հոդված է հրապարակել ամերիկյան հեղինակավոր Atlantic Council («Ատլանտյան խորհուրդ») հետազոտական ​​կազմակերպությունը։

Վրաստանյան ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար» և «Միասնություն — Ազգային շարժում» ուժերի առաջնորդները երեկ՝ նոյեմբերի 27-ին, հանդիպել են Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորների հետ։

Թբիլիսիի մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերականգնման աշխատանքների մեկնարկից անցել է 23 ամիս, սակայն ավարտի ժամկետը դեռևս հայտնի չէ:

Թբիլիսիի մետրոյի «Ավլաբարի» (Հավլաբար) կայարանի վերին գավթի ավելի քան երկու տարի տևած վերականգնումն ավարտվել է: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այդ մասին տեղեկացրել է քաղաքային կառավարության նիստում։

«Կոալիցիա փոփոխությունների համար»-ը պաշտոնապես դիմել է Վրաստանի խորհրդարան մանդատներից հրաժարվելու հարցով։ Մանդատ ունեցող բոլոր 19 անդամները խորհրդարանի շենքում անձամբ են ներկայացրել մանդատները վայր դնելու արձանագրությունը։

Վրաստանում պատգամավորական մանդատ ստացած խորհրդարանականի լիազորությունները հաստատելու կամ վաղաժամկետ դադարեցնելու հարցը որոշում է խորհրդարանը։ Լիազորությունների դադարեցման որոշումը կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում։

Գալիք ուստարում Վրաստանում դպրոց կարող են հաճախել այն երեխաները, որոնք մինչև տարեվերջ կդառնան 6 տարեկան:

Վրաստանի կենտրոնական բանկի որոշմամբ՝ 2025 թվականի հունվարի 1-ից Վրաստանի քաղաքացիների համար փոխվելու են վարկեր ձևակերպելու պայմանները։ Վրաստանի քաղաքացին, ում եկամուտը հաշվարկվում է լարիով, չի կարող բանից վարկ վերցնել արտարժույթով, եթե նրան անհրաժեշտ է 500 հազար լարիին համարժեք գումարից քիչ։