«Վրաստանի կառավարությունը որոշեց, որ մենք այլևս լավ ընկեր և գործընկեր չենք»,- ասել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը BMG (Business Media Georgia) լրատվամիջոցի եթերում։
Նրա խոսքով` վրացական իշխանությունների ստեղծած փաստերը հակասում են ԵՄ անդամակցության ընթացքին. եթե ուզում են անդամակցել Եվրամիությանը, պետք է ընդունեն նրա օրենսդրությունը։
«Վրաստանի հետ հարաբերությունները ճգնաժամային են, քանի որ 2023-2024 թվականների անցումային շրջանում կառավարությունը որոշեց, որ մենք այլևս լավ ընկեր և գործընկեր չենք։ Մենք դատում ենք միայն փաստերով։ Մեր գործընկերությունը հիմնված է եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու Վրաստանի հավակնությունների վրա։
Ամեն ինչ շատ պարզ է. ԵՄ-ին միանալը նշանակում է, որ ԵՄ օրենքը դառնում է նոր անդամագրված պետության օրենքը: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Վրաստանը չի կարող անդամ լինել, քանի որ ԵՄ-ի էությունն այն է, որ ԵՄ անդամ բոլոր երկրները համամիտ են նույն օրենսդրությանը»,- ասել է դեսպանը։