Ընդդիմությունը պաշտոնապես հրաժարվում է մանդատներից

«Կոալիցիա փոփոխությունների համար»-ը պաշտոնապես դիմել է Վրաստանի խորհրդարան մանդատներից հրաժարվելու հարցով։ Մանդատ ունեցող բոլոր 19 անդամները խորհրդարանի շենքում անձամբ են ներկայացրել մանդատները վայր դնելու արձանագրությունը։

«Մենք՝ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը քվեարկել ենք փոփոխության համար։ Միակ հիմնական պատճառը փոփոխություններն էին։ Այդ իսկ պատճառով համայնքի կողմից մեծ աջակցություն ստացանք: Այսօրվա քայլը չի նշանակում, թե հրաժարվում ենք ժողովրդից ու ընտրողներից։ Այսօր մենք անցնում ենք խորհրդարանն ամբողջությամբ ապալեգիտիմացնելու  ճանապարհով»,- ասել է կոալիցիայի առաջնորդներից Նիկա Մելիան։

Նշենք նաև, որ «Միասնություն-ազգային շարժման» անդամները, ինչպես նաև «Ուժեղ Վրաստան»-ը նույնպես պատրաստվում են վայր դնել մանդատները։

Հիշեցնենք, երեկ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երեք ընդդիմադիր կոալիցիաների պաշտոնական բողոքարկումից հետո չեղարկել է նրանց ներկայացրած ընտրական ցուցակները:

Դրանք վրաստանյան չլեգիտիմացված խորհրդարան անցած երեք ընդդիմադիր կոլաիցիաներն են՝ «Ուժեղ Վրաստան»-ը, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը և «Միասնություն — Ազգային շարժում»-ը:

Նախագահի թեկնածուն՝ առանց բարձրագույն կրթության