Վրաստանի չլեգիտիմացված, միակուսակցական խորհրդարանը կառավարության կազմը նախատեսում է հաստատել նոյեմբերի 28-ին:
Վրաստանի հաջորդ՝ 6-րդ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 14-ին։
Վրաստանյան չլեգիտիմացված խորհրդարան անցած երեք ընդդիմադիր կոալիցիաները՝ «Ուժեղ Վրաստան»-ը, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը և «Միասնություն — Ազգային շարժում»-ը դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) պատգամավորական ցուցակը չեղարկելու պահանջով: Ավելի ուշ ԿԸՀ-ն բավարարեց նրանց դիմումը:
ԿԸՀ չի դիմել միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը:
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցությունը չի մասնակցի հաջորդ՝ 6-րդ նախագահի ընտրությանը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոճորիշվիլիին Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և բարձր է գնահատել նախկին գործընկերոջ հետ համագործակցությունը։
Մեծ Բրիտանիայի դեսպանատունն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին և «լուրջ մտահոգություն» հայտնել այն փաստի առնչությամբ, որ ընտրախախտումները «մանրակրկիտ և անկախ» չեն հետաքննվել։
Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի 30-ից ավելի աշխատակիցներ պնդում են, որ խորհրդարանի պատգամավորների լիազորությունների ճանաչումը կատարվել է երկրի սահմանադրության ու խորհրդարանի կանոնակարգի անտեսմամբ։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳ) ԴՆԹ տվյալների բազա ստեղծելու համար կծախսի 17 մլն 745 հազար լարի։
Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Անատոլի Գիգաուրիին։ Նա ձերբակալվել էր նոյեմբերի 25-ին Ռուսթավելիի պողոտայում երթի ժամանակ։ Ըստ հաղորդագրության՝ նա հավաքի ժամանակ հարձակվել է ոստիկանի վրա։
Նոյեմբերի 10-ի բողոքի ակցիայի մասնակիցներին ճանապարհը փակելու հարցով Վրաստանի ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) են կանչել ցույցից երկու շաբաթ անց։
Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) խորհրդարանական ընտրությունների ամսում՝ հոկտեմբերին, լարիի փոխարժեքը պահպանելու համար վաճառել է 591,1 մլն դոլար։