Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳ) ԴՆԹ տվյալների բազա ստեղծելու համար կծախսի 17 մլն 745 հազար լարի։ Այս տեղեկությունը տեղադրված է Գնումների ազգային գործակալության կայքում։
Ըստ հաղորդագրության՝ նշված գումարով գնելու են ԴՆԹ-ի ազգային տվյալների բազայի ստեղծման համար անհրաժեշտ էլեկտրոնային սկանավորման մանրադիտակ և ԴՆԹ-ի լաբորատորիայի արդյունավետությունը բարձրացնող մի շարք սարքավորումներ։
Այս հարցի շուրջ այսօր խորհրդարանում խոսել է ՆԳ նախարարի թեկնածու Վախթանգ Գոմելաուրին։
Նրա հավաստմամբ` ԴՆԹ տվյալների բազան էապես կբարձրացնի հանցագործությունների հետաքննության որակը։
Թեկնածուն հավելել է, որ այս պրակտիկան հաստատված է շատ երկրներում, իսկ ԴՆԹ տվյալների բազայի հետ կապված օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է Վրաստանի խորհրդարանում։