«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները Սիրիայի Էլ-Կղարյաթեյն քաղաքում 21 քրիստոնյա են սպանել: Այս մասին հաղորդում է BBC-ն։ Մահացածների խմբում 3 կին կա, ևս 5 անձ համարվում է անհետ կորած: Ենթադրաբար` նրանք ևս սպանվել են։ Զինյալները էլ-Կղարյաթեյն քաղաքը գրավել էին նախորդ տարվա օգոստոսին, այնտեղ մոտ 300 քրիստոնյա էր մնացել: Մի քանի քրիստոնյա սպանվել էին քաղաքից հեռանալ փորձելու ժամանակ, ևս մի քանիսը` այսպես ասած` «իսլամի օրենքները խախտելու համար»: