Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) խորհրդարանական ընտրութունների ամսում՝ հոկտեմբերին, լարիի փոխարժեքը պահպանելու համար վաճառել է 591,1 մլն դոլար։
Այդ գումարի զգալի մասը՝ 377,7 մլն դոլարը, վաճառվել է առանց աճուրդի, այսինքն՝ վաճառքի ընթացքում տեղեկատվություն չի տարածվել։
Ազգային բանկը նոյեմբերի 25-ին է հրապարակել պահուստից առանց աճուրդի վաճառված դոլարի տվյալները։ Մինչ այժմ հայտնի էր աճուրդով վաճառված ընդամենը 213,4 մլն դոլարի մասին։
Անցյալ ամիս ԱԲ-ը դոլարի վաճառքը հիմնավորում էր «արժութային շուկայում ոչ հիմնարար գործոնների և նախընտրական շրջանին ավանդաբար բնորոշ աժիոտաժը կանխելու համար»։
ԱԲ-ը 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում արժութային պահուստները կրճատել է 587,9 մլն դոլարով։
2024 թվականի 10 ամիսների ընթացքում ԱԲ-ը վաճառել է 917 միլիոն դոլար և գնել 329 միլիոն դոլար: