Նոյեմբերի 10-ի բողոքի ակցիայի մասնակիցներին ճանապարհը փակելու հարցով Վրաստանի ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) են կանչել ցույցից երկու շաբաթ անց։
Հանրահավաքի մասնակիցներից մեկը՝ ակտիվիստ Իլիա Սեթուրին, միայն այսօր է տեղեկացել, որ ոստիկանությունը քննում է բողոքի ցույցի ժամանակ ճանապարհը փակելու փաստը, և այս գործով դատավարություն է նշանակվել։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշել է, որ դրա մասին տեղեկացել է դատավարությունից ընդամենը 3 ժամ առաջ։
Ըստ Սեթուրիի` ՆԳՆ-ի նման պահվածքը «երիտասարդներին վախեցնելու փորձ է»։