Բիձինա Իվանիշվիլին նախագահի թեկնածու չի առաջադրվի

«Վրացական երազանք»-ի առաջնորդ Մամուկա Մդինարաձեն Վրաստանի նախագահի թեկնածուի մասին լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլին չի առաջադրվի։

Նրա խոսքով` բացառվում է, որ «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին դառնա Վրաստանի նախագահը։

Մդինարաձեի խոսքով՝ «Վրացական երազանք»-ի թիմի 99 տոկոսը համաձայնության է եկել նախագահի թեկնածուի վերաբերյալ։

Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում «Վրացական երազանք»-ից աջակցություն ստացած «անկախ թեկնածու» էր, համընդհանուր ընտրություններով ընտրված վերջին նախագահն է։

Վրաստանի վեցերորդ նախագահին կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան, որի կազմում կընդգրկվեն Վրաստանի խորհրդարանի և Աբխազիայի ու Աջարիայի ինքնավար հանրապետությունների ներկայացուցչական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։