Խորհրդարանի 11-րդ գումարման առաջին նստաշրջանին զուգընթաց` հանրահավաքի մասնակիցներն ի նշան բողոքի ձվեր են նետել օրենսդիր մարմնի շենքի վրա։
Խորհրդարանի աջ մուտքի մոտ հանրահավաքի մասնակիցները կանգնած են շեփորներով, հնչում են տարաբնույթ բացականչություններ։
Տեղում են նաև ՆԳՆ աշխատակիցները. նրանք Զուբալաշվիլիի փողոցը շրջափակել են և ցույցի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ խորհրդարանի հետնամուտքին։