«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը` խորհրդարանական առաջին նիստի մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը հայտարարել է, որ խորհրդարանի առաջին նստաշրջանը և նրա կողմից խորհրդարանի անդամների լիազորությունների ճանաչումը Վրաստանի Սահմանադրության և Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի ակնհայտ և կոպիտ խախտում է։

«Վրաստանի նախագահը չի գումարել խորհրդարանի առաջին նիստը, դրան զուգահեռ Սահմանադրական դատարանում վիճարկվել են 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրությունների սահմանադրականությունը և, համապատասխանաբար, 150 անդամների ընտրության օրինականությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ կազմակերպության պնդման` 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններն ընթացել են ահաբեկման, հարկադրանքի, տոտալ վերահսկողության, քվեների կոծկման և խախտումների զանգվածային ֆոնին։