Վաղը հայտնի կդառնա նախագահի ընտրությունների օրը

Վաղը` նոյեմբերի 26-ին, Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանը կորոշի նախագահի ընտրության օրը, հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ նոր նախագահի ընտրությունն ու երդմնակալությունը պետք է տեղի ունենան այս տարի։

«Կան որոշակի հանգամանքներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել. մենք պետք է նախագահ ընտրենք 5 տարի ժամկետով, և կարևոր է, որ և՛ ընտրությունները, և՛ երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։