Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արտաքին գործերի (ԱԳ), արդարադատության և գյուղատնտեսության նախարարների նոր թեկնածուներ է ներկայացրել:
- Իլիա Դարչիաշվիլիի փոխարեն ԱԳ նախարար կլինի Մակա Բոճորիշվիլին։ Բոճորիշվիլին եղել է Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, գլխավորել է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը։ Բոճորիշվիլին «Վրացական երազանք»-ի 2024 թվականի խորհրդարանական ցուցակի 10-րդ համարն էր։
- Արդարադատության նախարարի պաշտոնում Ռատի Բրեգաձեին կփոխարինի Անրի Օխանաշվիլին։ Օխանաշվիլին 9-րդ և 10-րդ գումարումների խորհրդարանի պատգամավոր է։ 2019 թվականից Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է։ «Ռուսական օրենք»-ի քննարկման ժամանակ նա անմիջապես անջատել է «ռուսական օրենք» տերմինը օգտագործող յուրաքանչյուրի խոսափողը։
- Օթար Շամուգիայի փոխարեն բնապահպանության նախարար կլինի Դավիթ Սոնղուլաշվիլին։ Սոնղուլաշվիլին եղել է նաև 9-րդ և 10-րդ գումարումների խորհրդարանի պատգամավոր։
Կոբախիձեի խոսքով, երեք նախկին նախարարներն էլ կշարունակեն իրենց գործունեությունը կառավարությունում՝ «բարձր պաշտոններում»։
Երեք նախարարների թեկնածուներն էլ խորհրդարանում բազմիցս կողմ են քվեարկել «ռուսական օրենք»-ին։
Խորհրդարանն այսօրվա չլեգիտիմացված նիստում պետք է վստահություն հայտնի կառավարության նորացված կազմին: