Գիշերակաց չլիեգիտիմացված խորհրդարանի առաջին նիստից առաջ

Նոյեմբերի 25-ին, Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, չլեգիտիմացված խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա ժամը 12:00-ին՝ «Վերադարձրու քվեդ» խորագրով բողոքի ցույցի ներքո:

Ամբողջ գիշերվա ընթացքում, ցուցարարները եղել են ու շարունակում են մնալ խորհրդարանի հարակից տարածքում: Նրանք այս նպատակով նոյեմբերի 24-ի ցույցերից հետո տեղափոխվել էին խորհրդարանի տարածք ու վրաններ տեղադրել այստեղ: Երթի ընթացքում ոստիկանների ու ցուցարարների միջև վեճի արդյունքում, մասնակիցներից մեկը հարվածել էր ոստիկանի դեմքին: Գիշերը նրան բերման ենթարկեցին, ցուցարարին սպասվում է 4-7 տարի ազատազրկում:

Խորհրդարանի մուտքերի մոտ մեծ թվով ոստիկանություն է մոբիլիզացված: Հայտարարված է անվտանգության դեղին մակարդակ, տեղում չեն լինի նաև լրատվամիջոցները: Խորհրդարան կկարողանան մտնել միայն համապատասխան կառույցի կողմից հրավիրված անձինք:

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նախագահը նշանակում և բացում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Այն բանից հետո, երբ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չհրապարակվեցին, նախագահը նիստ չնշանակեց և, հետևաբար, առաջին նիստը չի բացելու։

Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ նախագահի բացակայության դեպքում նիստը կբացի խորհրդարանի ավագ անդամը։ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ է Լադո Կախաձեն։

Կանոնակարգի համաձայն՝ ԿԸՀ նախագահը կտեղեկացնի խորհրդարանին ընտրությունների արդյունքների մասին և հավատարմագրերի հանձնաժողովին կհանձնի խորհրդարանի անդամների լիազորությունները ճանաչելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Խորհրդարանի ամբողջական կազմի ոչ պակաս, քան երկու երրորդի իրավասությունը ճանաչելուց հետո խորհրդարանի անդամները հավատարմության երդում են տալիս երկրին։

Երդման տեքստը կարդում է ԿԸՀ նախագահը. «Ես՝ ողջ Վրաստանի ներկայացուցիչը և նրա առջև հաշվետու, Աստծո և ժողովրդի առաջ հայտարարում եմ, որ բարեխղճորեն կատարելու եմ խորհրդարանի անդամի իրավունքներն ու պարտականությունները. Ես պաշտպանելու եմ սահմանադրական կարգը, երկրի անկախությունը, միասնությունն ու ամբողջականությունը, ժողովրդի շահերը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները՝ հանուն Վրաստանի իշխանության պաշտպանության»։

Երդման տեքստը կարդալուց հետո խորհրդարանի անդամներն արտասանում են «երդվում եմ» և ստորագրում տեքստը, որից հետո կհնչի Վրաստանի օրհներգը։

Բացի «Վրացական երազանքից», անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններից ոչ մեկը չի ճանաչի ԿԸՀ հրապարակած արդյունքները և չի մտնի խորհրդարան։ Նրանք խոստացել են՝ առաչին նիստից հետո, հանելու են ցուցակները:

ԿԸՀ պաշտոնական տվյալներով՝ 11-րդ գումարման խորհրդարան է անցել 5 քաղաքական սուբյեկտ, «Վրացական երազանքն» ունի 89 մանդատ, «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 19 մանդատ, «ՄԱՇ»՝ 16 մանդատ, «Ուժեղ Վրաստանը»՝ 14 մանդատ, «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը։ — 12 մանդատ: