Ձմեռային ժամանակահատվածում՝ դեկտեմբերի 1-ից մարտի 1-ը, Վրաստանի ավտոճանապարհների առանձին հատվածներում պարտադիր է տրանսպորտային միջոցների ձմեռային անվադողերով երթևեկությունը: Տեղեկությունը տարածել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):
Բացի այդ, ըստ ՆԳՆ-ի՝ ձմեռային ժամանակահատվածում, հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները, ոստիկանությունը կարող է մեքենայի առնվազն առաջին անիվներին անվաշղթա ամրացնելու պահանջ դնել։
Ձմեռային անվադողերի համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ ձմեռային անվադողերի և անվաշղթաների պահանջները չկատարելու դեպքում անձը կտուգանվի 100 լարիով, իսկ վարորդական իրավունքի համար շնորհված միավորները կկրճատվեն 5 միավորով։