Հանրային հեռարձակողի տնօրենի աշխատավարձը՝ 16 հազար լարի

Հունվարի 1-ից Վրաստանի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի աշխատավարձը կբարձրանա 3 հազար 750 լարիով մոտ (1380 դոլարով)  և կկազմի 16 հազար 250 լարի մոտ (6 հազար դոլար)։

Թինաթին Բերձենիշվիլին Հանրային հեռարձակման տնօրեն է ընտրվել 2020 թվականին: Նա այդ պաշտոնում փոխարինել է Վասիլ Մագլափերիձեին։ Մինչ այդ Բերձենիշվիլին զբաղեցնում էր Մագլափերիձեի տեղակալի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Հանրային հեռարձակողի բյուջեն 2025 թվականին կկազմի 101 միլիոն լարի, այսինքն՝ ճիշտ նույնքան, ինչ 2024 թվականին: