Նոյեմբերի 19-ին Մելիքիշվիլիի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ բերման ենթարկված 20-ամյա Մաթե Դևիձեն դատապարտեվել է երկու ամսվա ազատազրկման։
Քննիչը նրան մեղադրական դատավճիռ է ներկայացրել նոյեմբերի 22-ի առավոտյան ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) քննչական մեկուսարանում։
Դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 19-ի առավոտյան Թբիլիսիի Մելիքիշվիլի պողոտայում անցկացված ակցիայի ժամանակ մեղադրյալը փայտով տարբեր վնասվածքներ է հասցրել երեք ոստիկանների»։
Իրավապահները Դևիձեին բերման են ենթարկել նոյեմբերի 21-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով (հարձակում ոստիկանի վրա՝ կապված ոստիկանի ծառայողական գործունեության հետ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։
Նոյեմբերի 19-ին Թբիլիսիի պետական համալսարանի հարակից տարածքը բռնի ուժով ցուցարարներից ազատելու ժամանակ իրավապահները բերման են ենթարկել 16 հոգու։ Նրանց թվում էր Մաթե Դևիձեն։ Ինչպես մյուս բերման ենթարկվածներին, այնպես էլ նրան, մեղադրանք է առաջադրվել ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու (173-րդ հոդված) և մանր խուլիգանության (166-րդ հոդված) համար: Սակայն նոյեմբերի 21-ին քննությունը վարչական իրավախախտմամբ սկսված վարույթը վերաորակվել է քրեական հանցագործության։
Դևիձեի ընկերը՝ Վախո Ռուխաիան ասել է, որ ինքն ականատես է եղել Դևիձեի ձերբակալությանը։ Ռուխաիան պատմել է, որ ընկերն ինքնապաշտպանության նպատակով բնազդաբար է փայտը թափահարել ոստիկանների վրա։