Նոյեմբերի 25-ին՝ առավոտյան ժամը 09:00-ին, խորհրդարանի շենքի մոտ տեղի կունենա հանրահավաք։
Այդ օրը իշխող «Վրացական երազանք»-ը հրավիրում է լեգիտիմությունը չստացած խորհրդարանի առաջին նիստը․ հոկտեմբերի 26-ի ընտրությունները չեն ընդունում ընդդիմադիրները, միջազգային հանրությունը։
«Վրաստանի քաղաքացիներին միավորում է մեր ընդհանուր անցյալը և ապագան, որն ինքներս պիտի որոշենք։ Նոյեմբերի 25-ին, առավոտյան ժամը 9-ին եկեք Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ»,- հայտարարում է հանրահավաքի կազմակերպիչը՝ «Իմ ձայնը» դիրտորդակական առաքելությունների կոալիցիան։
«Իմ ձայնը» պահանջում է ետ վերադարձնել «գողացված» ձայները։
Առաջիկայում կայանալիք բողոքի ակցիաները հետևյալն են`
- Նոյեմբերի 23, ժամը 15:00` ցույց «Աջակցություն ուսանողներին», Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենք,
- Նոյեմբերի 24, ժամը 15:00` «Կանանց երթ» Ազատության հրապարակից,
- Նոյեմբերի 24, ժամը 15:00` դասախոսների և ուսուցիչների երթ Իլյայի պետական համալսարանից դեպի Թբիլիսիի պետական համալսարան։