Եվրահանձնաժողովի հաղորդմամբ՝ ԵՄ «տեխնիկական առաքելությունը», որն ուսումնասիրելու է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների խախտումները, Վրաստան կժամանի առաջիկա շաբաթներին:
Վրաստանի վարչապետի նոր թեկնածուն Իրակլի Կոբախիձեն է, իսկ Շալվա Պապուաշվիլին խորհրդարան նախագահի թեկնածուն է:
«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) պարզաբանել է, թե ինչ է տեղի ունենում և ինչպես, եթե Սահմանադրական դատարանում վիճարկվում է նորընտիր պատգամավորների ընտրության օրինականությունը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Կայա Կալասին Եվրամիության բարձր ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել Ժոզեպ Բորելին՝ Վրաստանին մատուցած ծառայության և անսասան աջակցության համար։
Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) դիմել է Վերաքննիչ դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ամփոփիչ արձանագրությունը և ընտրությունների արդյունքները չեղարկելու խնդրով։
Ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան կոչ է արել Վրաստանում հավատարմագրված դեսպաններին` չմասնակցել նոր խորհրդարանի առաջին նիստին և լեգիտիմություն չտալ նոր խորհրդարանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի քաղաքացիների կարծիքով` ընտրությունները կեղծվել են։
Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան խոսել է ընտրությունների սահմանադրականության վերաբերյալ նախագահի և ընդդիմության հայցի մասին։ Նրա խոսքով, երբ ընդդիմության հայցը գրանցվի, երկու հայցերը կքննարկվեն միաժամանակ։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Դավիթ Կիրթաձեն տուգանվել է 500 լարիի չափով «Հանձնաժողովի գործառույթներին ու գործունեությանը միջամտելու համար»։
Նոյեմբերի 19-ին վրաստանյան հասարակական կազմակերպությունները (ՀԿ) համատեղ հայտարարություն են տարածել կալանավորված անձանց նկատմամբ դատական գործընթացի ընթացքի վերաբերյալ։
Թբիլիսիի քաղաքային դատարանը նոյեմբերի 19-ի բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված Իրակլի Անդղուլաձեին տուգանել է 2700 լարիի չափով։ Նոյեմբերի 20-ին կայացել է նաև մեկ այլ բերման ենթարկվածի՝ Իսակո Դևիձեի դատավարությունը. նա դատապարտվել է 8-օրյա ազատազրկման։
Մթնոլորտում պինդ մասնիկների (PM10, PM2.5) պարունակության աճ է գրանցվել Վրաստանի տարածքում։ Օդի որակի պորտալում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ներկայումս օդն ամենաաղտոտվածն է Թելավիում և Ռուսթավիում։
Վրաստանի դատախազության հաղորդմամբ` կազմակերպված հանցախմբի 6 անդամների մեղադրանք է առաջադրվել քաղաքացիներից խոշոր չափի դրամական միջոցներ հափշտակելու փաստով։