Եվրահանձնաժողովի հաղորդմամբ՝ ԵՄ «տեխնիկական առաքելությունը», որն ուսումնասիրելու է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների խախտումները, Վրաստան կժամանի առաջիկա շաբաթներին:
«Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, առաքելության մասին լրացուցիչ մանրամասներ կհայտարարվեն համապատասխան ժամանակ»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով խոսնակ Պիտեր Ստանոն։
Ստանոն նաև ասել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը զեկույց է ներկայացնելու ԵՄ անդամ երկրներին, ըստ որի գնահատվելու է, թե «ինչպես են արձագանքել ընտրախախտումների վերաբերյալ բողոքներին»։
Վրաստան «տեխնիկական առաքելություն» ուղարկելու մասին նոյեմբերի 18-ին խոսել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Ինչ կտա ԵՄ «տեխնիկական առաքելության» այցը Վրաստանին. կարծիքներ