Վաշինգտոնը լրացուցիչ քայլերի կդիմի

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով՝ Վրաստանի հետ հարաբերությունների վերանայումը շարունակվում է։ Այդ առնչությամբ Վաշինգտոնից լրացուցիչ գործողություններ են նախատեսվում։

Նոյեմբերի 19-ին կայացած ճեպազրույցում լրագրողները Միլլերին հարցրել են Վրաստանում ընթացող զարգացումների և ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վերանայման նոր, շարունակական քաղաքականության մասին։

«Հարաբերությունների համապարփակ վերանայումը դեռ շարունակվում է։ Ինչպես տեղյակ եք, մենք վերանայման շրջանակներում արդեն կասեցրել ենք օգնությունը: Վաշինգտոնը նոր՝ համապատասխան գործողությունների կդիմի», — ասել է Միլլերը։